Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի
Ռուսաստանի 49 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք, այդ թվում` 30 երեխայի մոտ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 6343: Վարակվածներից 406-ն արդեն առողջացել է, 47 հոգի մահացել է: Վարակը տարածվել է 80 տարածաշրջանում, կատարվել է ավելի քան 758 հազար թեստավորում:
Նոր գրանցված դեպքերի շուրջ 85 տոկոսը Մոսկվայում է, վարակվածները հիմնականում 65-ից ցածր քաղաքացիներ են: