Աշխարհ

Ռուսաստանում անտառային հրդեհի պատճառով այրվել են դպրոցն ու տասնյակ տներ

Ռուսաստանում անտառային հրդեհի պատճառով այրվել են դպրոցն ու տասնյակ տներ

ՌԴ Կուրգանի շրջանում բնական հրդեհը տարածվել է Ուլդուս գյուղում, այրվել են դպրոց և 20 տուն։

Հրդեհների պատճառով տեղի բնակիչների շտապ տարհանում է իրականացվում։ Մինչ այս շրջանն արդեն հայտարարել էր հրդեհների պատճառով մի քանի բնակավայրերի տարհանման մասին։

Հրդեհների վերացումը շարունակվում է, աշխատանքը բարդացնում է քամին՝ վայրկյանում մինչև 20 մետր պոռթկումներով։

Բացի այդ, ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի վտանգ է սպառնում Ալմենևսկի, Վարգաշինսկի, Բելոզերսկի, Կետովսկի, Շադրինսկի, Միշկինսկի մունիցիպալ շրջաններում և Կուրգանի միկրոշրջաններում:

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 700 մարդ և գրեթե 200 միավոր տեխնիկա։

Տեսանյութը ստորև

Կիսվել