Ռուսաստանն ինտենսիվ կերպով հրթիռակոծում է Ուկրաինան. կան զոհեր
Ռուսաստանը հրթիռներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. դրանք խոցել են բնակելի շենք
Դնեպրում ռուսական թևավոր հրթիռից ավերված ինը հարկանի շենքի փլատակների տակից 15 մարդ է փրկվել, հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
Հրթիռակոծության հետևանքով տուժել է 27 մարդ, այդ թվում՝ վեց երեխա։ «Ուկրաինական քաղաքների վրա այսօրվա հրթիռային հարձակումները ևս մեկ ապացույց են, որ Ռուսաստանը ահաբեկիչ է և տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Դեպքի վայրում են փրկարարական ծառայությունները։ Զոհերի ստույգ թիվը ճշտվում է։