Աշխարհ

Ռուսաստանի որոշ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

Առավոտից ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումն ու մեկնումը Սոչիի օդանավակայանը։

«Անվտանգության ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Սոչիի օդանավակայանի շահագործման վրա։ Այն ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում օդանավեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Bavnews.am-ի տեղեկություններով նաև սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում։

Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այստեղ դադարեցվել են նաև չվերթների մեկնումները և ընդունումը։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչները պարզաբանել են, որ միջոցառումները կապված են անվտանգության ապահովման հետ։

Դեկտեմբերի 27-ի առավոտյան սահմանափակումներ են մտցվել նաև Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայաններում։ Արդյունքում Վոլգոգրադում հետաձգվել են Մոսկվայից «Աերոֆլոտ» և «Պոբեդա» ավիաընկերությունների թռիչքները, իսկ Աստրախանում՝ «Աերոֆլոտ»-ի չվերթը։

Կիսվեք էջում