Ազատ խոսք

Ռուսաստանի հայերի միության ղեկավարը կոչ է արել Փաշինյանին հրաժարական տալ

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա Հայաստանի վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրություններին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Այս մարդը չի կարող վարչապետ լինել։ Եթե նա մի փոքր էլ մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա ասի` «Գիտե՞ք՝ ինչ, եթե այդպես է, ես հեռանում եմ»։ Սա միակ բանն է, որը ճիշտ կլինի նրա համար», – ասել է միության ղեկավարը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը չի կատարել ընտրողներին տված իր խոստումները։