Ռուսաստանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել
Ռուսաստանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար:
ՌԴ նախագահը հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու, և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։
«Եթե դրա համար օրենսդրական փոփոխությունների կարիք լինի, ապա կարվի, պատգամավորներից աջակցություն կխնդրեմ»,- ասել է Պուտինը։
Պուտինը նաև Մեդվեդևին առաջարկել է նոր պաշտոնում զբաղվել պաշտպանության և անվատանգության հարցերով, որոնցով նա զբաղվել է վարչապետի և նախագահի պաշտոնները զբաղեցնելու ժամանակ։