Մամուլ

Ռուսաստանի անցակետը հայկական մեքենաները ետ է ուղարկում

Hraparak.am-ը գրում է․ Ռուսաստանի Վերին Լարս անցակետից երեկվանից հայկական բեռնատարներին ետ են ուղարկում։ ՌԴ անցակետից ետ վերադարձած վարորդներից մեկը մեզ պատմեց, որ այսօր արդեն 30 ֆուռ ետ են ուղարկել` առանց հստակ պատճառաբանության։

«Մրգերն են հետ ուղարկում, չեն թողնում անցնենք, ոչ մի հստակ պատճառ էլ չեն ասում։ Ռուսներից մեկն ասեց` Փաշինյանին կբարեւեք, ինքը գնում ա Ամերիկա»։

Հիշեցնենք` այս տարվա մայիսին Վրաստանի մաքսային ծառայություններն ավելի քան մեկ ամիս կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնված մեքենաները և խմիչքի նմուշներն ուղարկել լաբորատոր անալիզի։

Հունիսին նաև ծաղիկների արտահանման խնդիր առաջացավ։