Մամուլ

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին. «Հրապարակ»

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում թյուր կարծիք կա, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ արեւմտյան ուժերը Հայաստանը դուրս բերեն իր ազդեցության գոտուց, վճռական պահին ՌԴ-ն հայաստանյան ընդդիմության միջոցով իշխանափոխության գործընթաց կսկսի՝ արեւմտամետ Փաշինյանին հեռացնելու համար։

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեր քաղաքական գործիչների վերջին շփումներն իրականում բոլորովին այլ բան են փաստում։ Քաղաքական գործիչներից մեկը Մոսկվայում ռուսական իշխանական շրջանակներից փորձել է ստանալ հավաստիացումներ՝ եթե իշխանափոխության գործընթաց սկսեն, աջակցություն կստանա՞ն, եւ շատ կոշտ պատասխան է ստացել։

Նրան ուղիղ տեքստով ասել են, որ չեն պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, չեն խոչընդոտելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Իրենց խնդիրը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում։

rus

Եթե Հայաստանն ու հայ ժողովուրդն ուզում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եւ իրենց հողից մաս-մաս հանձնել, ապա իրենք ինչո՞ւ պետք է միջամտեն ու հարաբերություններ փչացնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

Ակնարկել են, որ խաղաղության պայմանագրով եւ հարակից ակտերով կապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը, մնացածը հայ ժողովրդի ընտրությունն է՝ ուզում եք Արցախը հանձնել, հանձնեք, ուզում եք Փաշինյան վարչապետ ունենալ՝ խնդրեմ, եթե թուրքերի ու ադրբեջանցիների առաջ երկրի դարպասներն ուզում եք բացել՝ դարձյալ խնդիր չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել