Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին
Ռուսաստանում «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղարկվել է:
Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական «Եվրատեսիլ» XX միջազգային երգի մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի եւ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, քանի որ նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում 224 ձայնով հաղթել է 14-ամյա երգչուհի Մալենան։