Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը․ Պուտինը մերժեց Ալիևին
Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։ Փաշինյան-Պուտին հանդիպմանը չի քննարկվել Արցախի հարց: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Գրեթե կասկած չկա, որ Փաշինյանն ու Պուտինը շոշափել են հարցը, դա չշոշափել անհնարին է, որովհետև Արցախի հարցը ռեգիոնալ ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական համատեքստի առանցքային, բազային գործոններից է:
«Երեկ շատ հանգամանալից զրույց է կայացել երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ», – հավելեց Պեսկովը։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով Պուտինի հեռախոսազանգից երկու օր անց Կրեմլ էր զանգահարել Ալիևը: Պեսկովի հայտարարությունը փաստացի վկայում է, որ ՌԴ նախագահը մերժել է Ալիևին: Ավելին, Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ քննարկել են սպառազինության հարցեր:
Սանկտ Պետերբուրգում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հարցին, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, արդյոք նոր «Իսկանդերների՞», Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Իսիկանդեր» շատ ունենք, և Հայաստանն ուրիշ բան է ուզում: Թե հատկապես ինչ, Հայաստանի վարչապետը չի բարձրաձայնել:
Նշելով, որ կարիք չկա կրկին բնութագրել երկու պետությունների միջև հարաբերությունները` Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։
Իր հերթին Փաշինյանը ՌԴ նախագահին ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Այսպես, 2019թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` հանրապետության տնտեսությունն աճել է 7,1 տոկոսով։