Ռուսաստանը մերժեց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ
Ռուսաստանը մերժեց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ
Lragir.am-ը գրում է․ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է 1997 թ. պայմանագրով ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ հարցին: Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անխտիր կատարման կողմնակիցն է։
«Դուք գիտեք, որ ռուսական ու հայկական կողմերը մշտական կապի մեջ են։ Մենք մշտական կապի մեջ ենք նաև Բաքվի հետ։ Նախագահը կողմնակիցն է, որ եռակողմ պայմանավորվածություններն անխտիր կատարվեն։
Այժմ աշխույժ ջանքեր են գործադրվում լարվածության թուլացման ու իրավիճակի կարգավորման համար», ասել է Պեսկովը։
Ռուսաստանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը, մերժելու են Հայաստանի դիմումները: Պուտինի խոսնակի հայտարարությունը նշանակում է ոչ միայն մերժում, այլեւ Հայաստանին Մոսկվա-Բաքու եռակողմ կոչվող պայմանավորվածությունների պարտադրում, մասնավորաբար «Մեղրիի միջանցքը»: