Աշխարհ

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին

Հրթիռային հարվածի հետեւանքով Կիեւի մարզում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևի շրջանին։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբային:

Վերջինը հորդորել է բնակիչներին մնալ ապաստարաններում: «Մի՛ ֆիքսեք հարվածի վայրը և մի՛ տեղադրեք լուսանկարներ և տեսանյութեր»,- ասել է նա:

kiev

«Սպառողներին խնդրում ենք զգույշ սպառել էլեկտրաէներգիան, հատկապես՝ ժամը 17։00-23։00-ն։ Խնդրում ենք չօգտագործել էլեկտրական տեխնիկա, անջատել ավելորդ լուսավորությունը, լվացքը տեղափոխել գիշերը։

Նման միջոցառումները մեր մասնագետներին հնարավորություն են տալիս հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը եւ իրականացնել անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Կիսվել