Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
Ռուսաստանը նախատեսում է չեղարկել միջազգային շարժական ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ, գրում է «Ведомости» թերթը։
Հրատարակության համաձայն՝ այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նյութերում, որոնք մարտին ուղարկվել են հեռահաղորդակցության օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։
Փաստաթղթի իսկությունը հաստատել են հեռահաղորդակցության երկու օպերատորների աղբյուրները։
Փաստաթղթում ասվում է, որ մինչև 2024 թվականի վերջ հեռահաղորդակցական ընկերությունները պետք է մշակեն «անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոններ», իսկ մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը բջջային ծառայությունների համապատասխան սակագներ սահմանեն ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար։