Աշխարհ

Ռուսաստանը կոչով դիմել է Հայաստանին

Ռուսաստանը կոչով դիմել է Հայաստանին

ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում նշվում է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով հանդիպման մասին։

«Մենք հորդորում ենք Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։

Ռուսաստանը Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Արևմուտքի հերթական փորձ՝ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ։ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի կործանարար միջամտությունը կարող է հանգեցնել ամենաբացասական հետևանքների։

Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել