Աշխարհ

Ռուսաստանը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխագելող միջոց

Ռուսաստանը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխագելող միջոց

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը ներառել է այն միջոցների ցանկում, որոնք խորհուրդ են տրվում օգտագործել կորոնավիրուսի կանխարգելման համար, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

կորոնավիրուս բուժում

Նատրիումի քլորիդը առաջարկվում է օգտագործել իզոտոնիկ լուծույթ ստանալու համար, որի միջոցով կարելի է ողողել քթի լորձաթաղանթը, ինչն էլ, ինչպես մասնագետներն են նշում, նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային հարուցիչների քանակը։

Գերատեսչությունն առաջարկում է հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ օճառով լվանալ ձեռքերը և դեմքին միայն մաքուր ձեռքերով կամ մաքուր անձեռոցիկով դիպչել, մեկանգամյա օգտագործման դիմակներ օգտագործել, որոնք պետք է յուրաքանչյուր երկու ժամը մեկ փոխել։

Կիսվել