Բացառիկ տեսանյութ, ինչպես է ռուսական կործանիչը պոկվում և վթարվում Արշակունյաց պողոտայում
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արշակունյաց պողոտայում Էրեբունի ավիաբազայի ռուսական կործանիչի միջադեպի մանրամասները։
Միգ ինքնաթիռի տեղափոխման ժամանակ միացման կցորդիչի շղթան պոկվել է և ինքնաթիռը դուրս է եկել ճանապարհային գոտուց։ Տեղափոխումն իրականացվել է Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։
Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը կարճ ժամանակով խափանվել է, ինքնաթիռը չի վնասվել։ Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: