Ռուսական կողմը բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը
Ռուսական կողմը բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։
Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի:
Հիշեցնեն, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ապրիլ ամսին հետախուզում էր հայտարարել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ։