Ռուսական զորքը հրթիռակոծել է Օդեսան (Տեսանյութ)
Ռուսական զորքը հրթիռակոծել է Օդեսան (Տեսանյութ)
Օդեսան կրկին հրթիռակոծվել է. հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները: Հրդեհի վայրում աշխատում են փրկարարները:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ հուլիսի 14-ին ծովային տեղակայման «Կալիբր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցվել Վինիցա քաղաքի կայազորային Սպայի տանը։
Այդ պահին, ռազմական այդ օբյեկտում ընթանում էր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարական կազմի խորհրդակցությունը սպառազինության օտարերկրյա մատակարարների հետ։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակի պնդմամբ, խորհրդակցության մասնակիցները քննարկում էին Ուկրաինայի Զինված ուժերի օդանավերի և խոցման միջոցների հերթական խմբաքանակի մատակարարման, ինչպես նաև Ուկրաինայի ավիացիոն պարկի վերանորոգումը կազմակերպելու հարցերը։
Տեսանյութը ստորև