«Ռուսական զորքերը կհասնեն Կիև». Բայդեն
«Ռուսական զորքերը կհասնեն Կիև». Բայդեն
Ուկրաինան շրջապատող ռուսական զորքերը մտադիր են հարձակվել Կիևի վրա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ ռուսական ուժերը ծրագրում են ու մտադիր են հարձակվել Ուկրաինայի վրա՝ հաջորդ շաբաթ։ Կարծում ենք, որ նրանք կթիրախավորեն մայրաքաղաք Կիևը, որտեղ 2,8 մլն անմեղ մարդ է ապրում»,- ասել է Բայդենը, փոխանցում է «112 Украина»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն հայտարարել էին բնակչության տարհանման մասին։
Տեսանյութը ստորև