Աշխարհ

Ռուսական բանակը կրակ է բացել «Վագների» ուժերի վրա

Ռուսական բանակը կրակ է բացել «Վագների» ուժերի վրա

Ռուսաստանի կանոնավոր բանակը կրակ է բացել «Վագների» ուժերի վրա, որոնք Ռուսաստանի հարավ-արևմտյան Դոնի Ռոստով քաղաքից ուղևորվել են դեպի Մոսկվա։

Reuters-ի թղթակիցը հաղորդում է, որ ռուսական բանակը «Վագների» շարասյունը գնդակոծել է ուղղաթիռներից։

Հաղորդվում է, որ շարասյունը թիրախավորվել է Վորոնեժ քաղաքն անցնելուց հետո։ Reuters-ի տվյալներով՝ շարասյանը մաս էին կազմում նաև զորակոչիկներ և առնվազն մեկ տանկ։

Պրիգոժինը ասաց, որ վերահսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը: Ավելի հաղորդվեց, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես «Վագներ»-ի վերահսկողության տակ են։

Այսօր խմբավորումը հայտարարում է Ռոստովում վերահսկողության մասին։

Նշենք, որ Դոնի Ռոստով «Վագներ» ՄՌԿ կործանիչների մուտք գործելու պատճառով Դոնի Ռոստովի կայարանները գերծանրաբեռնված են քաղաքը լքել ցանկացող մարդկանցով։

Նշվում է, որ մեծ հերթեր են նկատվում ծայրամասային երկաթուղու կայարանում:

Կիսվել