Ռուսական Ալֆա ջոկատը մտավ Բելառուս
Ռուսական Ալֆա ջոկատը մտավ Բելառուս
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը երկրորդ հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են նախօրեին Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները:
Կրեմլի փոխանցմամբ, քննարկվել է դրսից Բելառուսի վրա գործադրվող ճնշումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը վերահաստատել է, որ պատրաստ է սատարել Բելառուսին առաջացած խնդիրները Միութենական պայմանագրի հիման վրա, իսկ հարկ եղած դեպքում նաև ՀԱՊԿ պայմանագրով լուծելու հարցում»:
Բելառուսում շրջանառվող լուրերի համաձայն՝ Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցից հետո ռուսական Ալֆա ջոկատը մտել է Մինսկ։ Այժմ հատուկ ջոկատայինները սպասում են հրամանի, որպեսզի զբաղեցնեն ոստիկանական շարքերը և հատուկ օպերացիա իրականացնեն։
Տեղեկացնենք, որ Բելառուսում ընտրություններից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, տեղի են ունեցել ընդհարումներ, ոստիկանությունը չափազանց կոշտ միջոցներ է ձեռնարկել, կան հազարավոր ձերբակալվածներ և վիրավորներ, զոհվել է առնվազն երկու մարդ:
Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում անցած կիրակի տեղի ունեցած քվեարկությունը, և պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի վարչակազմի նկատմամբ: