Ռուլետների սիրահարների համար համեղ ու արագ պատրաստվող բաղադրատոմս
Ռուլետների սիրահարների համար համեղ ու արագ պատրաստվող բաղադրատոմս
Համեղ, արագ ու յուրօրինակ ռուլետ, որը պարզապես անկրկնելի է մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ:
Բաղադրիչներ՝
Ձու – 4հ
Ալյուր – 130գր
Շաքարավազ – 130գր
Խնձոր – 600գր
Դարչին 1 թ/գ
Շաքարի փոշի
Ռուլետի պատրաստման եղանակը
Խնձորները կեղևահանել, անցկացնել քերիչով ու հեռացնել ավելորդ հյութը:
Ավելացնել 2 ճ/գ շաքարավազ, դարչինն ու խառնել։
Ձուն հարել մոտ 5 րոպե ու մաս-մաս ավելացնել շաքարավազը։
Ավելացնելմաղով անցկացրած ալյուրն ու խառնել։
Ձևամանը պատել յուղաթղթով, խնձորը լցնել մեջն ու հավասարապես տարածել։
Խնձորի շերտը պատել խմորային զանգվածով և 20 րոպե թխում՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո հանել ջեռոցից, դնել սրբիչի վրա և յուղաթուղթը զգուշորեն հեռացնել։
Բարի ախորժակ