Ռուզաննա Խաչատրյանը հրավիրում է միասնական աղոթքի Սաղմոսավանքում
Ռուզաննա Խաչատրյանը հրավիրում է միասնական աղոթքի Սաղմոսավանքում
ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հրավիրում է մայրական միասնական աղոթքի Սաղմոսավանքում, օգոստոսի 11-ին, ժամը 11։00-ին։
«Այսօր կրկին օրհասական վիճակում է Հայաստանը եւ Արցախը։ Այդ վիճակից դուրս գալու ճանապարհը մեր հավատքի, միասնականության, քրիստոնեական արժեքների շուրջ համախմբումն է։
Մենք հազարամյակներ շարունակ պահպանել ենք մեր ինքնությունը՝ հավատքի շուրջ համախմբվելով, իսկ հայ հոգեւորականը բոլոր պատերազմների ընթացքում զենքով կանգնած է եղել զինվորների կողքին։
Աղոթենք հանուն Արցախի, հայ զինվորի, մեր երկրի խաղաղության եւ իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղաների համար հոգու հանգստություն խնդրենք»,- ասաց Խաչատրյանն իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։