Մամուլ

Ռուզանը սպասում է գրկաբաց, որպեսզի Գառնիկը շուտով խոպանից վերադառնա. Սոնա Աղեկյան

«Կարևոր է քաղաքի աղբահանությունը, սակայն ոչ պակաս կարևոր է վերելակների վիճակը, հանրային տրանսպորտի կարգավորումը, կանաչապատումն ու կառուցապատումը, որոնց մասին պարոն քաղաքապետը բեմի վրա վերից վար էր ցատկոտում, հետո՝ աջից ձախ էր ցատկոտում իր մասնագիտությանը համապատասխան։ Ամենայն հարգանքով վերաբերվելով իր մասնագիտությանը, ասում ենք, որ Ռուզանը սպասում է գրկաբաց, որպեսզի Գառնիկը շուտով խոպանից վերադառնա։

Գառնիկի խոպանից տուն վերադառնալու գործընթացը սկսված է, և շուտով մենք կհայտարարենք՝ եթե քաղաքապետը չգիտակցի, որ ինքն արդեն քաղաքական պաշտոն է ստանձնել, և ունի խոստումներ, որոնք պետք է սեղմ ժամկետում իրագործի, անկախ նրանից՝ իրեն թողնում են, թե չեն թողնում։ Եթե այսքանը չգիտակցեց, սկսելու ենք Կարգին Հայկոյի իմպիչմենտի գործընթացը»,– ասաց նա։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախօրեին աղբահանության հարցով Երեւանի քաղաքապետարանի դիմաց իրականացված բողոքի ակցիայի մասնակից Ռաֆայել Ռուստամյան։

Հիշեցնենք, որ նախօրեին Սոնա Աղեկյանն իր համակիների հետ գնացել էին Երեւանի քաղաքապետարան՝ իրենց հետ տանելով ավելներ եւ կանացի հագուստ, որը նրանց խոսքով՝ բերել էին քաղաքապետ Հայկ Մարությանի համար։

Կիսվել