Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 2.92 դրամով, առավելագույնը՝ 3.80 դրամով, միջինը՝ 3.36 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.84 դրամով, առավելագույնը՝ 6 դրամով, միջինը՝ 5.33 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։
Իսկ 1 դոլարի գնվում է նվազագույնը՝ 506 դրամ է, առավելագույնը՝ 511 դրամով, միջինը՝ 507.88 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 520 դրամով, առավելագույնը՝ 527, միջինը՝ 523.94։
Երեկվա համեմատությամբ ռուբլու գինը նվազել է 0.03 տոկոսով, իսկ դոլարը՝ 0.16 տոկոսով։
Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։
Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։