Ազատ խոսքՄամուլ

«Ռուբեն Վարդանյանը որոշ փակագծեր բացեց». Նարինե Դիլբարյան

«Ռուբեն Վարդանյանը որոշ փակագծեր բացեց». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի հեռուստատեսությանն իր պաշտոնանկումից անմիջապես հետո տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը լրջագույն շեշտադրումներ կատարեց՝ բացելով որոշ փակագծեր, սրբագրելով իրեն աշխատանքից ազատելու գավառական թատրոնի ձախող ներկայացման տպավորություն թողնող նիստի ժամանակ իր իսկ հնչեցրած որոշ արտահայտություններ ու գնահատականներ։

Այո՛, ինքը զինվոր է, որ չի կարող հրաժարական տալ, ենթարկվում է հրամանատարի որոշմանը, բայց թե ինչպիսինն է իր հրամանատարը և թիմի որոշ անդամներ, արդեն հստակ է։

Արցախը գոյաբանական պատերազմ է մղում, Սարդարապատի պատրաստվում, իսկ Արայիկ Հարությունյանի գաղափարակիցները փորձում են վայելել իշխանությանը հասու ինչ-որ արտոնություններ, նախագահը բացակայում է, իրենք աշխատանքի չեն գալիս, նախագահը վայ-քաղաքական խաղերում է, պալատական ընտանեավարությամբ վերադասավորումներ կատարում։

Կառավարման այսպիսի ցածրագույն մակարդակով պարզապես հրաշք է, որ Արցախը դեռ դիմակայում է թուրքական համակարգային հարձակումներին, աշխարհաքաղաքական ճնշումներին, երբ Հայաստանի գործող իշխանությունն էլ օտարի կրավորական կեցվածք է որդեգրել։

Սակայն ակնհայտ է, որ պայքարի գիրքը ոչ միայն փակված չէ, այլ նոր էջեր են գրվում։

Պետք է արձանագրել, որ ազգային-ազատագրական պայքարը ոչ միայն արտաքին թշնամու դեմ է, այլ ամենից առաջ ներքին անկազմակերպության, անպատասխանատվության, վախի և անձնապաշտության։

Երբ կհաղթենք այդ պայքարում, թշնամին կնահանջի։ Նշենք նաև, որ Հայաստանում նույն անպատասխանատու, ցածրամակարդակ կառավարման պետական համակարգն է․ կադրային քաոս, ընկեր-բարեկամներ, քծնանք, անձնական շահերի գերակայություն, արհեստավարժության արհամարհում, պետությանը ծառայելու փոխարեն ղեկավարին են սպասարկում, այն էլ անորակ․․․․

Հայաստան-Արցախում ոչ թե միայն նոր անձեր, այլև երդվյալների ջանքերով կառավարման հայրենատիրական նոր համակարգ է պետք է»։

Կիսվել