Մամուլ

Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց, նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նիստին, պաշտպան Գրիգոր Մեղդեսյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմմաբ կիառված ափանման միջոց կալանքը։

Դատավորն ասաց, որ ստացել են պաշտպանության կողմի ներկայացված փաստաթղթերը, նաև մեղադրյալի բժշկական փաստաթղթերը, և դատարանը որոշել է  խափանման միջոցը կալանքը վերացնել ու ազատ արձակվել դատական նիստերի դահլիճից։

Ռուբեն Հակոբյանը մեղադրվում  իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Հունիսի 19-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր 2-ամսյա կալանքը։