Ռոստովի մարզում 18-ամյա հայ ուսանողը այրվող տնից փրկել է հաշմանդամ կնոջը
Ռոստովի մարզում 18-ամյա ուսանող Հովսեփ Գրիգորյանը այրվող տնից փրկել է Կամենսկ Շախտինսկի քաղաքի բնակչուհուն: Այս մասին հայտնում է ՌԴ Ռոստովի մարզի ԱԻՆ-ի Գլխավոր ծառայության մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 1-ին՝ 08:04-ին, Կամենսկ Շախտինսկիում սեփական տանը հրդեհ է բռնկվել: Այրվել է տան տանիքը: Հովսեփ Գրիգորյանը մոտակայքում լինելով և տեսնելով կրակը, առանց մտածելու նետվել է այրվող տան մեջ։ Հայտնվելով այրվող տանը՝ Գրիգորյանը հայտնաբերել է հաշմանդամ կնոջ և արագ նրան դուրս հանել, իսկ տղայի ընկերը օգնել են դուրս հանել հաշմանդամի սայլակը:
«Ես այդ պահին իսկապես չէի մտածում վտանգի մասին, բայց եթե նման բան էլի լիներ, նորից, առանց մտածելու, կնետվեի կրակի մեջ: Կարծում եմ, իմ փոխարեն յուրաքանչյուրն այդպես կվարվեր», — «Կոմսոմոլսկայա պրավդա-Ռոստով» հրատարակությանն ասել է Գրիգորյանը:
Մինչ տղան կյանք էր փրկում, փողոցում գտնվող ականատեսները հրշեջ ծառայություն են կանչել: Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդ հային անձնազոհության համար: