ԱշխարհՍպորտ

Ռոնալդուն իրագործել է քաղցկեղով հիվանդ տղայի երազանքը

Նախախաղային մարզումից հետո՝ Պորտուգալիայի հավաքականի թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հյուրանոց ուղևորվելիս նկատել է պաստառով կանգնած փոքրիկ տղայի։

Նա վարորդին խնդրել կանգնեցնել ավտոբուսը և տղային հրավիրել է ավտոբուս։

Տղայի պաստառին գրված է եղել «Cristiano dame un abraco» «Կրիշտիանու գրկիր ինձ»։ Կրիշտիանուն իրագործել է 11-ամյա տղայի երազանքը, որը պայքարում է արյան քաղցկեղի դեմ։

Կիսվել