Ռոբ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել աջակցություն ցուցաբերել Արցախին
Ռոբ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել աջակցություն ցուցաբերել Արցախին
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը, դիմել է Instagram-յան իր էջի հետևորդներին՝ խնդրելով գումար ուղղել Հայաստանին աջակցությանը։
«Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելանին (հայկական արմատներով պրոդյուսեր, որն ապրում է ԱՄն-ում)՝ կիսվելու համար Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումների մասին տեղեկատվությամբ։
Դուք կարող եք աջակցություն ցուցաբերել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» արշավին՝ բարեգործական օգնություն ցուցաբերելով armeniafund.org/donate-ի միջոցով»,- գրել է Ռոբ Քարդաշյանը։
Հրապարակումը մեկնաբանել է Քիմը՝ գրելով. «Արցախը Հայաստան է»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նյութի հրապարկման պահին հավաքել է մոտ 5 լն դոլար։