ՄամուլՏեսանյութ

«Ռոբոտ-զինվորը՝ սահմանին». նախագծի համահեղինակը սպասում է արտադրության (Տեսանյութ)

«Ռոբոտ-զինվորը՝ սահմանին». նախագծի համահեղինակը սպասում է արտադրության (Տեսանյութ)

Հայ ինժեներները պատրաստել են ռոբոտ-զինվոր, որը սահմանը կարող է հսկել զինվորի փոխարեն։ News.am-ի հետ զրույցում «ԻՍԱՏԵՔ» ՍՊԸ հիմնադիր Վահան Իսաջանյանը պատմեց, որ ռոբոտը պատրաստ է 2017 թվականից, բայց դեռեւս սերիական արտադրության չի հանվել։

Սարքը ռոբոտոտեխնիկայի ռազմական ուղղությանն է պատկանում։ Ինչո՞ւ հենց ռազմական ուղղությունը ընտրեցին, որովհետեւ, ըստ ինժեներների, մեր երկիրը գտնվում է խրոնիկ պատերազմական վիճակում.

«Բացառված չէ, որ ցանկացած պահի կարող է իրավիճակը սրվել։ Մենք նպատակահարմար գտանք, որ մեր հնարավորությունների չափով այդ ուղղությունը զարգացնենք։ Վերջնական շարժառիթն այն է, որ մեր զինվորներին ինչքան հնարավոր է, հեռու պահենք անմիջական մարտական գործողություններից։

robot sahman

Այս սարքը նպատակ ունի ընդհանրապես մարտի դաշտից հանել զինվորին, այսինքն՝ զինվորների կորուստն ընդհանրապես բացառելն է»։

Ռոբոտ-զինվորը մարդու չափերին համեմատական է. «Ընտրված է այդ չափը, որպեսզի գործունեության ընթացքում հնարավորին չափ այն կարողանա փոխարինել զինվորին։

Այս սարքի պաշտպանվածության աստիճանը շատ ավելի բարձր է, եւ ի տարբերություն զինվորի, ամբողջությամբ զրահապատ է. մակերեսի 95 տոկոսը։ 50-60 փամփուշտից հետո նոր իր ինչ-որ կարեւոր օրգան վնասվում է»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել