Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի միջև լուրջ խոսակցություն է եղել. «Ժողովուրդ»
Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի միջև լուրջ խոսակցություն է եղել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորների հարաբերությունները բավականին լարված են վերջին շրջանում:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մայիսի 4-ի հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը չի էլ թաքցրել իր դժգոհությունը դաշակցականներից, որ խիստ կառուցողական դիրք են գրավել:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ առիթով Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի միջև անգամ լուրջ խոսակցություն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Իշխան Սաղաթելյանից։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մեջ միշտ էլ լուրջ խոսակցություններ լինում են, բայց մնացած մասը իրականությանը չի համապատասխանում: Երկրորդ նախագահի հետ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։