Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի որդու քենակալը նոր պաշտոն է ստացել ՊԵԿ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Մինչ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում հրավիրում է հարցաքննության՝ որպես վկա, նրա որդու քենակալը (բաջանաղը՝ Վլադիմիր Բադալյանի երկրորդ փեսան)՝ Արմեն Միրզոյանը, նշանակվում է ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ։ Արմեն Միրզոյանը Երևանի նախկին քաղաքապետ Աշոտ Միրզոյանի որդին է։ Այս փաստը, իհարկե, այնքան էլ արտառոց չէր լինի, եթե նշանակումից ընդամենը օրեր առաջ Արմեն Միրզոյանին փաստացի հեռացրած չլինեին ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Ասում են, որ նրա մասին հետաքրքիր նյութեր կան ՀՀ վերահսկիչ պալատում։

Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել