Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Աջապահյանի հայտարարությանը
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառներից մեկն էլ՝ երկրորդ և երրորդ նախագահների մեղքով է։
«Ընթացիկ իրավիճակի մասին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:
Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞…:
Բագրատ Միկոյան
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար»,-նշել է նա։