ՄամուլՏեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները գնացել են նրա գրասենյակ. դիմավորել է որդին (Տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները գնացել են նրա գրասենյակ. դիմավորել է որդին (Տեսանյութ)

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիների մի մասը Բաղրամյան պողոտայից գնացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որտեղ նրանց հանդիպել է նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Քաղաքացիներն ասել են, որ ցանկանում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կոչով հանդես գա և մարդկանց հավաքի մի տեղ, որպեսզի հասկանան, թե ինչպես են լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

qocharyan ajakicner

Լևոն Քոչարյանը քաղաքացիներին ասել է, որ հիմա հանդիպում կազմակերպելու համար ժամանակ է հարկավոր և հավելել, որ այսօր այդքան էլ արդյունավետ չի լինի նման հանդիպումը։

Նա քաղաքացիներինն, խոստացել է, որ վաղը կտեղեկացնի, թե երբ, որտեղ և ինչ ձևաչափ է լինելու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ։

Տեսանյութը ստորև

Կիսվել