Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ
Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում
որոշում է կայացրել` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ևս երկու ամիս կալանքի տակ պահել։
Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն` ըստ էության միակ հիմքն այն է, որ, քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, և կարող են տեսնել բոլոր վկաներին, ռիսկային է գնահատվել գործի վրա ազդելու հավանականությունը»,- ասաց Օրբելյանը։
Քոչարյանի փաստաբանները մտադիր են բողոքարկելու նաև այս որոշումը։