Մամուլ

«Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ և երբեք չի եղել». Տեր-Պետրոսյան

«Ե՛վ Հայաստանի ներսում, ե՛ւ դրսում որեւէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն «մարած քարտ է», նա որեւէ հենարան չունի` ոչ քաղաքական, ոչ սոցիալական»:
 
«Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ եւ երբեք չի եղել։ Նա երբեք որեւէ կուսակցության, ինչ-որ համակարգի շնորհիվ, կամ ժողովրդական մեծ հենարանի շնորհիվ իշխանության չի եկել ոչ Ղարաբաղում, ոչ էլ Հայաստանում: Երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ: Նա կարողացել է միշտ հարմարվել ինչ որ սիստեմի. Սովետական Միության ժամանակ սովետական սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ` ՀՀՇ-ի սիստեմին…ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներից էր, ՀՀՇ անդամ, ՀՀՇ վարչության անդամ: Հետո ինչ-որ կերպ (էդտեղ իմ սխալն էլ կա) մտավ մեր իշխանական համակարգ` 97 թվականին։ Հետո, օգտագործելով այդ բոլոր վարչական եւ այլ լծակները` 98 թվականին, գիտեք, թե ինչպես եկավ իշխանության (նաեւ փաստաթղթեր կեղծելով եւ այլն, եւ այլն… դա չէ հարցը):
 
Այսինքն, նա քաղաքական գործիչ չէ եւ չի էլ եղել երբեք. քաղաքական գործիչը ժողովրդի հետ խոսող գործիչն է եւ ժողովրդի համակրանքը շահող գործիչը: Այդպիսի համակրանք նա երբեք չի ունեցել եւ չի էլ ունենա»:
 
Լևոն  Տեր-Պետրոսյան
 
Հոկտեմբեր 01, 2011
Կիսվել