Ռոբերտ Քոչարյանը որոշում է կայացրել
Ռոբերտ Քոչարյանը որոշում է կայացրել
Hraparak.am-ը գրում է․ Սահմանադրական դատարանի վճիռը որոշակիություն մտցրեց քաղաքական դաշտում: Այլևս խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն կարող ասել լրագրողներին՝ սպասեք, տեսնենք ինչ է որոշում ՍԴ-ն: Պարզ է, որ երկու ընդդիմադիր դաշինքներն էլ գնում են խորհրդարան:
Մեր տեղեկություններով, հստակություն կա նաև գլխավոր հարցում՝ վերցնում է արդյոք մանդատը Ռոբերտ Քոչարյանը: Ճիշտ է «Հայաստան» դաշինքը դեռ ԱԺ անցած պատգամավորական կազմով չի հավաքվել՝ դա ծրագրել են անել վաղը՝ երկուշաբթի օրը, բայց թիմում 2 տարբեր կարծիք կար այս հարցում. մի մասը պնդում էին, որ Քոչարյանը վերցնի մանդատը, մյուս մասը դեմ էին:
Ինքը՝ Ռ. Քոչարյանը մինչև վերջին օրերը տատանվում էր, բայց տեղեկացանք, որ վաղը թիմին հայտնելու է, որ չի վերցնում մանդատը: Ի դեպ, այս որոշումը ցնծություն է առաջացրել իշխանական շրջանակներում: