ՄամուլՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել. հայտարարություն

Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել. հայտարարություն

Տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հավաքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք դաշինքի տարածած հայտարարությունից, որում մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հավաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։

hayastan dashinq 2

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար։

Դաշինքի անդամները վերահաստատել են իրենց նպատակը՝ հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը և իրականացնել Հայաստանը զարգացման նորմալ հուն տեղափոխելու՝ «Հայաստան» դաշինքի առաքելությունը»։

Կիսվել