Ռիտա Սարգսյանի ներդրած ջանքերի շնորհիվ երեկ Երևանում բացվեց մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը
Արմեն Թավադյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Երեկ մեր քաղաքում բացվեց մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնը, որի կարիքը շատ մեծ էր, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանին, ում հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ է միայն, որ այս ծրագիրը դարձավ իրականություն:
Իսկ այսօրվա իշխանությունների նախորդների աշխատանքի հաշվին միավորներ հավաքելու առանձնահատուկ ունակությունը, կարծում եմ, այլևս ոչ ոքի չի զարմացնում: