Ռեփեր Մոտի երևանյան ելույթը մնաց անավարտ․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ռեփեր Մոտի երևանյան ելույթը մնաց անավարտ․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Երեկ ռեփեր Մոտի երևանյան ելույթը մնաց անավարտ։ Մոտը ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում պատմել է, որ ելույթի ընթացքում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց՝ վնասվածքի պատճառով։
«Երևան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ցավոք, ստիպված եղա ելույթի կեսից հեռանալ, որովհետև ուսս դուրս էր ընկել»,-ասել է նա։
Նշենք, որ միջոցառմանը նաև ելույթ ունեցան ռուսաստանաբնակ երգիչ Սևակ Խանաղյանը, D’Litte-ը և ուրիշներ։