Ռեփեր Միշոյի և Սոնայի փոքրիկի պատվին գեղեցիկ խնջույք է կազմակերպվել
Ռեփեր Միշոյի և Սոնայի փոքրիկի պատվին ԱՄՆ-ում գեղեցիկ խնջույք է կազմակերպվել։
Փոքրիկի ծնունդին անհամբեր սպասող ապագա ծնողները baby shower կազմակերպելու մտադրություն չեն ունեցել։ Այս անակնկալ խնջույքը կազմակերպել են նրանց ընկերները։
«Ես ասել էի, որ մենք չենք պատրաստվում baby shower անել, սակայն լավագույններն այդպես չցանկացան: Շաբաթներ շարունակ նրանք ծրագրել էին այս անակնկալ-փարթին:
Նրանք մեզ հավատացրեցին, որ գնում ենք տոնելու մեր ընկերների ամուսնության հոբելյանը: Ինձ հեշտ չէ հիմարացնելը, բայց նրանց դա հաջողվեց»,- Ինստագրամի իր էջում գրել է Սոնան և հրապարակել լուսանկարներ: