Ռեալը պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո՝ 16-ամյա ֆուտբոլիստի համար. ո՞ւմ մասին է խոսքը
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է մեքսիկական «Տիխուանայի» հարձակողական կիսապաշտպան Ժիլբերտո Մորայի ձեռքբերմամբ, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդը պատրաստ է առաջարկել 20 միլիոն եվրո՝ 16-ամյա մեքսիկացու տրանսֆերային իրավունքների 50 տոկոսի դիմաց։
Լիգա MX-ի ակումբը դեմ չէ բաժանվել տաղանդավոր ֆուտբոլիստից, սակայն մտադիր է պահպանել իր գլխավոր աստղի բարձր արժեքը և չի պատրաստվում զիջումների գնալ բանակցությունների ընթացքում։
Ֆուտբոլիստի գործակալ Իգնասիո Ռուվալկաբան հաստատել է Մորայի հետաքրքրությունը Եվրոպա տեղափոխվելու հարցում։
«Մորան երազում է խաղալ մադրիդյան ակումբում։ Նա շատ նպատակասլաց է և միշտ իր առջև բարձր նպատակներ է դնում։ Նա իրեն տեսնում է Մադրիդում, սիրում է եվրոպական ֆուտբոլը և ունի այն որակները, որոնք անհրաժեշտ են բարձրակարգ լիգաներում խաղալու համար։ Սակայն մի քանի միլիոն դոլարով անգամ չես կարող գնել Ժիլբերտոյի ոտքը», — ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։
Ներկայումս նա հանդես է գալիս Մեքսիկայի երիտասարդական հավաքականում՝ աշխարհի առաջնությունում։