ՌԴ ՊՆ-ն՝ միջանցքը բացելու բանակցությունների մասին
ՌԴ ՊՆ-ն՝ միջանցքը բացելու բանակցությունների մասին
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի սադրիչների կողմից փակված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով կրկին կարողացել են անցնել ռուսական խաղաղապահ առաքելության բեռնատարները:
Եվս երեք մատակարարման մեքենաներ Շուշիից շարժվել են Լաչինի ուղղությամբ: