Աշխարհ

ՌԴ-ում 8 ծառայակիցներին սպանած զինվորը կալանավորվել է

ՌԴ-ում 8 ծառայակիցներին սպանած զինվորը կալանավորվել է: ՌԴ զինվորական դատարանը կարգադրել է կալանավորել զինծառայող Ռամիլ Շամսուտդինովին, որը գնդակահարել է իր 8 ծառայակիցներին Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի որոշմանը:

Հայտնի է, որ կալանավորման որոշումը կայացրել են Չիտա կայազորի ռազմական դատարանի դատավորները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին 20-ամյա ժամկետային զինծառայող կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ: Համաձայն ՌԴ ՊՆ-ի` Շամսուտդինովի արարքի պատճառը կարող է լինել նյարդային խանգարումը:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին, նաև նշում է, որ զինծառայողը ստանալու է հոգեբանի և հոգեբույժի օգնություն:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել