Աշխարհ

ՌԴ-ում չեղարկվել է Իլհամ Ալիևի նախկին փեսայի՝ Էմին Աղալարովի համերգը  

Բաքվի և Մոսկվայի միջև լարվածության սրման ֆոնին Ռուսաստանում չեղարկվել է Իլհամ Ալիևի նախկին փեսայի՝ Էմին Աղալարովի համերգը։

Համերգը պետք է տեղի ունենար Սվետլոգորսկում՝ «Յանտար Հոլ» դահլիճում, սակայն դահլիճի կազմակերպիչները իրենց Telegram ալիքում տեղեկացրել են բաժանորդներին չեղարկման մասին՝ ««Յանտար Հոլ» էստրադային թատրոնից անկախ պատճառներով»։

45-ամյա Աղալարովն ինքը նշել է, որ չեղարկման պատճառը դահլիճի զբաղվածությունն է։

«Մենք ստիպված ենք հետաձգել հուլիսի 6-ին Սվետլոգորսկի «Յանտար Հոլ» դահլիճում նախատեսված համերգը՝ աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառով։ Այս վայրը տարածաշրջանում ամենատարածվածն է, ուստի հնարավոր չէր համաձայնեցնել մոտակա ամսաթվերը», – Gazeta.Ru-ին ասել է Էմինը։