Մամուլ

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում

Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Հայաստանի Միգրացիոն ծառայությունը։

«Ուշադրություն. Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիներին

– ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչեւ 2021 թ․ դեկտեմբերի 29-ը եւ մինչեւ այժմ չեն հատել ՌԴ սահմանը եւ

– ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով

– կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից,

moskva

– չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն, մինչեւ 2023 թ-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում եւ լուսանկարում:

Մատնահետքի հաշվառման եւ լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է այստեղ։

Նշված պահանջը սահմանվել է 2022 թ-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով եւ ՌԴ առանձին օրենսդրական ակտերով»,- նշվում է ծառայության հաղորդագրության մեջ։

Կիսվել