Մամուլ

ՌԴ-ում գործ են հարուցել հայ գործիչների դեմ՝ Արցախին աջակցելու պատճառով

ՌԴ-ում գործ են հարուցել հայ գործիչների դեմ՝ Արցախին աջակցելու պատճառով

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում գործ է հարուցվել տեղի հայ համայնքի ղեկավար (Սվերդլովսկի մարզում Անի-Արմենիա հայ համայնք հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն) Մասիս Նազարյանի դեմ՝ ի պաշտպանություն Արցախի ցույց կազմակերպելուց հետո։

Այդ մասին հայտնում են ռուսական ալիքները և մանրամասնում, որ Նազարյանի դեմ գործը Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարանում է։ 

Ոստիկանությունը նրան մեղադրում է առանց ծանուցման հրապարակային միջոցառում կազմակերպելու մեջ։ Նազարյանից բացի, նույն վարչական հոդվածով գործ է հարուցվել Հելեն Կիրակոսյանի նկատմամբ։

ani armenia hay hamaynq

Ակցիայի տեսագրության մեջ, որը հրապարակվել է սոցցանցերում, երևում է, թե ինչպես են Նազարյանն ու Կիրակոսյանը կանգնած Հայաստանի դրոշի և «Արցախ, մենք քեզ հետ ենք» պաստառի մոտ։

Կիսվել