Մամուլ

ՌԴ-ն պատրաստվում է հասցեական հայտարարություն անել. Ալեն Սիմոնյան

ՌԴ-ն պատրաստվում է հասցեական հայտարարություն անել. Ալեն Սիմոնյան

Այս պահի դրությամբ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություններ են արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք, որ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ Լաչինի միջանցքի հետ կապված դեպքերը ևս մեկ անգամ փաստում են, որ խաղաղապահները Լաչինում պետք են, և նրանց մանդատի ժամկետը պետք է երկարաձգվի։

Կիսվել