Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսաստանն արդեն պահանջել է արևմտյան երկրներից վերահաստատել և կատարել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։

Այս մասին կիրակի օրը «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

maria

«Բնականաբար, մենք արդեն պահանջել ենք այդ երկրներից հավատարմագրել մեր դեսպանատները, կատարել դիվանագիտական հյուպատոսական հարաբերությունների վերաբերյալ համապատասխան կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։

Մենք բնականաբար պահանջում ենք, որ նրանք վերահաստատեն իրենց պարտավորությունները և, որ ամենակարևորն է՝ խստորեն կատարեն դրանք։ », – ասել է Զախարովան:

Կիսվել